Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ Ադրբեջանը սա չի մարսելու․․․

Ադրբեջшնը սա չի մшրսելու… Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանի ոչնչացման վերաբերյալ «Ինֆոտեկա 24»-ի և Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանը:

Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հարցում:

«Այս հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը:

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և Մարդասիրական արձագանքման կենտրոնն անմիջականորեն ներգրավված են խնդրի լուծման մեջ՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային լիազոր կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ», — նշված է պատասխանում:

Նույն թեմայով Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանը պատասխանել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում պատմամշակութային, ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման հարցին։

Մոսկվան ելնում է նրանից, որ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների բոլոր բնակիչների սեփականությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։ ՌԴ ԱԳՆ-ն նաև հավաստիացրել է, որ արձանագրում է խորհրդային պետական գործիչների հուշարձանների ավերման բոլոր դեպքերը, այդ թվում՝ Խուդյակովի հուշարձանի, և հույս է հայտնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը առաջիկայում կկարողանա այցելել տարածաշրջան:

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: