Կա՞ արդյոք կապ կոֆեինի օգտագործման եւ D վիտամինի պակասի միջեւ

Կա՞ արդյոք կապ կոֆեինի օգտագործման եւ D վիտամինի պակասի միջեւ

Կոֆեինի օգտագործումը կարող է ազդել մարդու օրգանիզմի՝ D վիտամինը յուրացնելու կարողության վրա։ Այս մասին նախազգուշացնում է գիտնականների միջազգային խումբը, գրում է Eat this! Not That! պորտալը։

Նոր հետազոտության հիմքում ընկած են ամերիկյան National Health and Nutrition Examination Survey ծրագրի սոցիալական հետազոտության 30-47 տարեկան 13 000 մասնակցի տվյալները։ Ուսումնասիրելով նրանց տվյալները՝ Չինաստանի եւ Բրազիլիայի մասնագետները եկան այն եզրակացության, որ որքան ավելի շատ են մարդիկ կոֆեին օգտագործում, այնքան ավելի բարձր է D վիտամինի պակասի ռիսկը։ Ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչպես է կոֆեինն ազդում տարեց մարդկանց D վիտամինի մակարդակի վրա։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: