COVID-19. Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ գրանցվել է․․․

Հայաստանում սեպտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացման, 5251-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, սեպտեմբերի 25-ին կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 627, մահվան 12 նոր դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1202 է:

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: