Ֆինլանդիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կթեստավորեն 6 ամսական եւ բարձր երեխաների վրա

Տամպերեի համալսարանը (Ֆինլանդիա) պատրաստվում է Biontech եւ Pfizer ընկերությունների պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ թեստավորել 6 ամսական (եւ բարձր) մանկիկների վրա։ Այս մասին տեղեկացնում է ֆիննական Yle հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ երկուեւ ավելի տարիքի երեխաների խումբն արդեն կազմավորվել է, եւ հիմա գիտնականները փնտրում են 6 ամսականից մինչեւ 1 տարեկան մանկիկների։ Անհրաժեշտ է հավաքել 1250 փորձարկվող։

Գիտնականների խոսքով՝ հետազոտությանը մասնակցելու համար անհրաժեշտ են մինչեւ 12 տարեկան առողջ երեխաներ, որոնք չունեն իմունիտետն իջեցնող հիվանդություններ, երեխաների եւ պատանիների բազմահամակարգային բորբոքումների համախտանիշ (MIS-C) կամ պատվաստանյութերի հանդեպ ալերգիկ ռեակցիաներ։

Հետազոտությանը մասնակցող երեխաները ներարկումը ստանում են կամ պատվաստանյութով, կամ պլացեբոյով։ Հետո հետազոտողները հետեւելու են օրգանիզմի արձագանքին. կբարձրանա՞ արդոք ջերմությունը, կկարմրի՞ արդյոք ներարկման տեղը եւ այլն։ Բայց քանի որ մանկիկները չեն կարող իրենք պատմել կողմնակի ազդեցությունների մասին, հատուկ ուշադրություն կհատկացվի նրանց գրգռվողականությանը, լացին կամ ախորժակի բացակայությանը։ Բացի այդ, որոշ ժամանակ անց նրանք կթեստավորվեն օրգանիզմում հակամարմինները պարզելու համար։

Ինստիտուտի տնօրեն Միկի Ռյամետի խոսքով՝ վեց ամսական (եւ ավելի բարձր) մանկիկների մոտ պահպանվում է մոր արգանդում ընկերքի միջոցով ստացած իմունտիտետը, ուստի նրանք պատվաստման կարիք չունեն։

Հետազոտությունը կանցկացվի չորս երկրներում, այդ թվում Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ Լեհաստանում։Եթե երեխաների վրա թեստավորվող պատվաստանյութը արդյունավետություն ցուցաբերի աննշան կողմնակի ազդեցությունների դեպքում, արդեն եկող տարի երեխաներին կսկսեն պատվաստել կորոնավիրուսի դեմ։

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: