Անհաջող սանրվածքի համար վարսավիրանոցը տուգանել են 271 հազար դոլարով

Մոդելի անհաջող սանրվածքի համար Հնդկաստանում գտնվող գեղեցկության սրահը տուգանել են 271 հազար դոլարով, հայտնել է BBC News-ը:

Լրատվականի տվյալներով՝ աղջիկը, որի անունը չի նշվում, վարսահարդարի համար մոդել է դարձել: Նա սրահի աշխատակցին հայտնել է, թե որքան է պատրաստ կտրել մազերը, սակայն վարսահարդարը նշվածից կարճ սանրվածք է արել՝ թողնելով ընդամենը 10 սանտիմետր մազ:

Աղջիկը դատի է տվել գեղեցկության սրահը՝ բացատրելով, որ աշխատակիցը խախտել է իր իրավունքները եւ վնասել իր հոգեկան առողջությանը:«Աղջիկը այլեւս չի կարողանում իրեն հայելու մեջ նայել: Նա հաղորդակցության մասնագետ է եւ պարտավոր է մասնակցել հանդիպումներին եւ ինտերակտիվ նիստերին: Միջադեպից հետո նա կորցրել է ինքնավստահությունը», — ասվում է դատարանի վճռում:

Այս ամենի պատճառով նյութի հերոսուհին կորցրել է աշխատանքը եւ նյութական կորուստներ կրել՝ հոգեկան խանգարումների բուժման պատճառով: Այսպիսով, դատարանը որոշում է կայացրել տուգանել գեղեցկության սրահը 271 հազար դոլարով՝ որպես մոդելին հասցված վնասի փոխհատուցում:

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: