Ադրբեջանը հերքում է Բաքվի Հեյդար Ալիևի պալատում․․․

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է Բաքվի կենտրոնում գտնվող Հեյդար Ալիեւի պալատում բռնկված հրդեհի մասին տեղեկությունները:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ տելեգրամյան մի շարք ալիքներ հայտնել էին, որ պալատում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

«Շենքում հրդեհ կամ պայթյուն չի եղել: Պալատին կից շենքում կարճաժամկետ ծուխ է եղել, այն անհապաղ վերացվել է»,-ասել է Բաքվի Նասիմի շրջանի հրդեհային անվտանգության վարչությունը, որտեղ գտնվում է շենքը:

Հեյդար Ալիևի պալատը հանդիսանում է համերգասրահ, որը ամենամեծն է Ադրբեջանում: Այստեղ են անցկացվել Հեյդար եւ Իլհամ Ալիեւների երդմնակալությունները: 1991-2004 թվականներին համերգային համալիրը կոչվում էր «Հանրապետության պալատ»:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: