Ըստ ռուս փորձագետ, Փորձագիտական խորհրդի ղեկավար Գրիգորի Տրոֆիմչուկի, «Հայաստանին վաղուց անհրաժեշտ է ապաշրջափակել տարածաշրջանի ողջ տրանզիտային և տրանսպորտային ենթակառուցվածքները»: «Բայց հիմնական խնդիրն այն է, որ գործնականում դա դժվար թե հնարավոր լինի՝ առանց հայկական տարածքը գոտիների կամ որոշ հատվածների բաժանելու:
Ի դեպ, հետագայում այս գոտիների ուտիլիզացիան ավելի հեշտ կլինի: Իսկ եթե Հայաստանը չհամաձայնվի իր տարածքը տրամադրել բոլոր միջանցքների համար, ապա պատերազմի շարունակությունն անխուսափելի է և ավելի լուրջ հետևանքներով», ասել է Տրոֆիմչուկը:
Ռուս փորձագետն արտահայտում է Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականության քվիթեսենցիան: Ռուսաստանը «պատերազմի վերսկսման» սպառնալիքով Հայաստանին պարտադրում է միջանցքներ, որոնք վերահսկվելու են ՌԴ ԱԴԾ-ի կողմից կամ էլ ՌԴ-թուրքեր տանդեմով՝ չթաքցնելով, որ դա կհանգեցնի «Հայաստանի մասնատման»: Այս սխեման կիրառվել է Արցախում, այժմ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, Լավրովի ընդլայնված պլանով կիրառվելու է նաեւ Հայաստանի այլ շրջաններում:
Ռուսաստանը ոչնչի առջև կանգ չի առնում իր ծրագրերն առաջ մղելու համար, մինչդեռ Հայաստանի կառավարությունը կոչ է անում զինվել «ամուր նյարդերով» և բացել ճանապարհները:
Շատ կարեւոր է ռուսական բիզնեսի մասնակցությունը Հայաստանում նոր ճանապարհների կառուցմանը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Երեւանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ: Ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացների խթանման հարցում Հայաստանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը ստանում է իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից՝ թե ինչ աջակցության մասին է խոսում Փաշինյանը, տեղեկացրել է ռուս փորձագետը: