Նիկոլ Փաշինյանից դրական ազդակներ կան. Էրդողանը` 6-ի ձևաչափի ու Իգդիր- Ադրբեջան երկաթգծի մասին․․․

Թուրքիայի նախագահը հայտարարել է նոր երկաթուղու կառուցման հնարավորության մասին: ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մասին ՝ ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակվում է ինտենսիվ աշխատանքը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

«Մեր ձեռնարկած քայլերով մենք հույս ունենք ճանապարհ հարթել Իգդիրից դեպի Ադրբեջան: Սա ներառում է երկաթգիծը: Այս ճանապարհի կառուցումը կլինի շատ, շատ կարևոր քայլ: Մենք խոսում ենք 5-ի կամ 6-ի ձևաչափի մասին։

Այս պահին Փաշինյանը դրական ազդակներ է տալիս այս հարցի վերաբերյալ: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանում խաղաղություն հաստատել», — ասել է Էրդողանը վերջերս Նյու Յորքում բացված «Թուրքական տանը» լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք,որ 2021 թվականի հունվարի11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: