Ֆեյսբուքյան հայհոյանքի փաստով քննչական կոմիտեում․․․

Հայհոյանքը քրեականացնող օրենքի ուժի մեջ մտնելուց մինչ օրս քննչական կոմիտեում ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ մեկ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից։

Քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում՝ ՔՕ 137.1–րդ հոդվածի 2-րդ մասի 1–ին կետի հատկանիշներով։ Հիշյալ հոդվածը վերաբերվում է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելուն, որը՝ կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով։ Նշված հանցագործությունը պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

ՔԿ–ից նաև տեղեկացրին, որ քրեական գործով նախաքննության տվյալ փուլում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։Մեր տեղեկություններով՝ քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսացել անձի հաղորդումը՝ կապված ֆեյսբուքում իրեն հայհոյելու հետ։ Խոսքը հասարակ օգտատերերի մասին է և չի առնչվում պաշտոնատար անձանց։

Հիշեցնենք, որ հայհոյանքը քրեականացնող օրենքի փոփոխությունն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 31–ին։
Քրեական օրենսգրքում լրացվել է հոդված 137.1-ը, որը վերաբերում է ծանր վիրավորանքին։ Այս հոդվածով նախատեսված արարքները պատժվում են տուգանքով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: