Նախագիծն ընդունվել է․ ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից ․․․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին»:Նախագիծը նաեւ կոչ է անում զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ քաղաքացիների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Նախագիծը պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականին օգտագործվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:

Նախագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոյի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոունը, Ջեն Շչակովսկին, Դևիդ Վալադոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամուրթին, Դինա Տիտուսը:
«Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք փաստերի մասին ամբողջական զեկույց ստանանք, քանի որ ձգտում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար»,- ասել է ներկայացուցիչ Կարդենասը:

«Ուրախ եմ, որ սերտորեն համագործակցել եմ ներկայացուցիչներ Շիֆի եւ Շերմանի հետ` փոփոխությունը մտցնելու համար, որը հենց դա է անում: Այս զեկույցը վճռորոշ նշանակություն ունի Ադրբեջանի գործողությունների մասշտաբի եւ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտման վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար:

Բացի այդ, դրանում հստակորեն կնշվի, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի մնացած բոլոր հայ ռազմագերիներին անվերապահորեն Հայաստան վերադարձնելու իր պարտավորությունը: Ես երախտապարտ եմ համահովանավորների երկկուսակցական խմբին, որը միացավ մեզ այս ջանքերում, եւ քրտնաջան կաշխատեմ, որպեսզի զեկույցը պատրաստ լինի»,-ընդգծել է նա:

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: