Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով Հայկոյի նախկին կինն է, Ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, և անդրադարձել իր նախկին ամուսնու Հայկոյի առողջական վիջակին:
«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»:
(Visited 16 times, 1 visits today)