Որքա՞ն տուգանք կսահմանվի, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները խախտելու դեպքում․․․

Հոկտեմբերի 1-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի տարբեր տնտեսվարողների մոտ ստուգելու արդյոք աշխատակիցները պատվաստված կամ թեստավորված են, թե ոչ: Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն ասաց, որ նախապես պլանավորելու են՝ որ տնտեսվարողների մոտ պետք է ստուգայց իրականացնեն:

«Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները: Այսինքն, եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսային վարակի 3 և ավելի դեպքեր: Ստուգայցերն իրականացվելու են պատահական սկզբունքով»,-նշեց Աննա Հարությունյանը:ԱՆ-ի պահանջները չկատարելու դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ կկիրառվի 10-20 հազար տուգանք, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ տուգանք:

«Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ երկու անգամ հաճախել: Որևէ սահմանափակում չկա: Դա կախված է նրանից, թե տվյալ գործատուի մոտ քանի խախտում է հայտնաբերվել: Եթե այնտեղ խախտումները շատ են, բնականաբար կրկնակի ստուգայցեր են իրականացվում, որ պարզենք՝ որքանով են իրականացվում մեր կարգադրի պահանջները»,-ասաց Աննա Հարությունյանը:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: