Մոսկվային ուղղված խոսքերը կարող են թանկ նստել Անկարայի վրա․․․

Ղրիմի քաղաքական գործիչները մեկնաբանել են թերակղզու «անեքսիայի» վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի մասին ոչ բարեկամական խոսքերը կարող են թանկ նստել Անկարայի վրա, և նման օրինակները շատ են պատմության մեջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության, այդ թվում `«կցված» թերակղզու պահպանման կարևորության մասին և կոչ էր արել ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար:

«Էրդողանը կարող է անձամբ գալ Ղրիմ և տեսնել, թե ինչպես է ապրում և զարգանում բազմազգ Ղրիմը, որտեղ երաշխավորված են բոլոր ժողովուրդների, այդ թվում ՝ Ղրիմի թաթարների իրավունքները», — ընդգծել է Գեմպելը: Նա հավելել է, որ Անկարան պատմությունից դասեր չի քաղում ու նույն սխալներն է կրկնում:

Սևաստոպոլցի սենատոր Եկատերինա Ալթաբաևան կարծում է, որ Էրդողանի հայտարարությունը թելադրված է «միջնադարյան կարոտով»: «Ղրիմի բնակիչների, այդ թվում ՝ Ղրիմի թաթարների որոշումը միանալ Ռոսւաստանին, անկասկած, վերջնական է: Այսօրվա քաղաքական գործիչները կարող են արտահայտել իրենց տեսակետը, դա նրանց իրավունքն է:

Մենք էլ խստորեն հետևելու ենք մեր սահմանադրությանը: Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ խոսելը լավ բանի չի կարող հանգեցնել», — ասել է Ալթաբաևան: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ -ն հայտարարել էր, որ Ղրիմում անցկացված ընտրություններն իրավական ուժ չունեն: Կրեմլն այս հայտարարությունը ևս անընդունելի է անվանել:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: