Կրեմլում ափսոսում են Էրդողանի հայտարարությունների համար

Կրեմլն ափսոսում է Ղրիմի բռնակցման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նոր հայտարարության համար: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

Նրա խոսքով՝ Մոսկվան իրեն համարում է Էրդողանի խոսքերի հասցեատերը: «Ռուսաստանի Դաշնությունը ափսոսում է, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ ընթանում են նախապատրաստական ​​աշխատանքներ նրա՝ Ռուսաստան կատարելիք այցի համար», – ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Մոսկվային, և Կրեմլը կտրականապես համաձայն չէ նրա հետ: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար կենտրոնանալ Անկարայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման վրա:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: