Կորոնավիրուսը զարգանում է, որպեսզի ավելի լավ տարածվի օդում․Գիտնականներ

Կորոնավիրուսը զարգանում է, որպեսզի ավելի լավ տարածվի օդում: Այս մասին պատմել են Մերիլենդի համալսարանի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է Clinical Infectious Diseases ամսագրում:

Ըստ գիտնականների՝ «ալֆա» շտամով վարակված մարդիկ 100 անգամ ավելի շատ վիրուս են արտաշնչում օդ, քան նրանք, ովքեր կորոնավիրուսի սկզբնական («ուհանյանն») տարբերակն ունեն: SARS-CoV-2-ի «ալֆա» շտամը 18 անգամ ավելի վարակիչ է, քան նախորդները:

2020 թվականի մայիսից մինչեւ 2021 թվականի ապրիլը կենսաբանները ուսումնասիրել են «ալֆա»-ով եւ վիրուսի ավելի վաղ շտամերով վարակված 49 մարդկանց տվյալները: Բոլոր կամավորները ախտանիշներ չեն ունեցել կամ հիվանդացել են կորոնավիրուսի թեթեւ տեսակով։

Հետազոտողները կենտրոնացել են Gesundheit-II հատուկ ապարատում հիվանդների արտաշնչած օդի որակի վերլուծության վրա: Նրանց խնդրել են 30 րոպե շնչել դիմակով եւ նույնքան՝ առանց դիմակի: «Ալֆա»-ով հիվանդների արտաշնչած վիրուսը 43-100 անգամ ավելի շատ է եղել, քան մնացած շտամերինը:

Ըստ գիտնականների՝ «դելտան», հավանաբար, ավելի շատ է հարմարված է օդով «ճանապարհորդելու» համար

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: