Բուսամիջոց շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար․․․

Խոլորձի ծաղիկներում պարունակվող միացությունը բուժիչ ազդեցություն ունի շագանակագեղձի քաղցկեղի դեմ, պարզել են Ավստրալիայի եւ Չինաստանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Oncology ամսագրում։

Ավստրալիայի Սիդնեյի համալսարանի Հարյուրամյակի ինստիտուտի գիտնականները չինացի գործընկերների հետ միասին հետազոտություն են իրականացրել, որը ցույց է տվել, որ էրիանինը՝ բիբենզիլի խմբի բնական միացություն, որը կա Dendrobium chrysotoxum-ի մեջ (խոլորձի տարատեսակ, որն աճում է Հարավարեւելյան Ասիայում), կարող է նոր արդյունավետ միջոց դառնալ շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար։

Էրիանինը, ըստ գիտնականների, հակաուռուցքային ազդեցություն է ունենում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ինչպես վաղ, անդրոգեն-կախյալ, այնպես էլ ուշ շրջանում։

«Զարգացման վաղ փուլում շագանակագեղձի քաղցկեղային բջիջների աճի համար անհրաժեշտ են անդրոգեններ՝ տղամարդու սեռական հորմոններ, ինչպես տեստոստերոնը,- Հարյուրամյակի ինստիտուտի մամլո ամփոփագրում մեջբերվում են հետազոտության հեղինակ, բժիշկ, լիպիդա-բջջային կենսաբանության լաբորատորիայի ղեկավար Յանֆեյ Ցիի խոսքերը։-

Անդրոգեն դեպրիվացիոն թերապիան, որը հայտնի է նաեւ որպես հորմոնալ թերապիա, ուղղված է անդրոգենների մակարդակի նվազեցմանը եւ կարող է օգնել դանդաղեցել կամ սահմանափակել քաղցկեղի զարգացումը։ Երբ շագանակագեղձի քաղցկեղը դադարում է արձագանքել այդ բուժմանը եւ շարունակում է զարգանալ, հիվանդությունն անցնում է հաջորդ փուլ, որը հայտնի է որպես կայունություն ամորձատման հանդեպ»։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ էրիանինը բարձրացնում է ճարպաթթվի մակարդակը, որը կոչվում է C16 ցերամիդ, քաղցկեղային բջիջների ներսում, ինչը հանգեցնում է բջիջների էնդոպլազմատիկ ռետիկուլումի եւ դրանց ոչնչացման։ Ուռուցքի զարգացման ուշ փուլերում, երբ քաղցկեղի բջիջներն արդեն անցել են ամորձատման հանդեպ կայունության փուլ, միայն էրիանինը բավարար չէ, բայց բջիջներում C16 ցերամիդի արհեստական ավելացման հետ միասին նյութը գործել է բավական արդյունավետ, ինչը հանգեցրել է քաղցկեղային բջիջների զանգվածային ոչնչացման։

Հետազոտողները կարծում են, որ էրիանինը կարող է կարեւոր դեր խաղալ նոր դեղամիջոցների ստեղծման գործում, որոնք կարող են պայքարել շագանակագեղձի քաղցկեղի ինչպես վաղ, այնպես էլ ուշ փուլերում՝ օգուտ բերելով շատ պացիենտների եւ օգնելով փրկել կյանքեր։

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: