Արցախը աշխատանքի է հրավիրում․150 թափուր աշխատատեղ` բարձր աշխատավարձով

«Կապավոր» ՍՊԸ-ն աշխատակիցների կարիք ունի։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ ընկերությունն ունի թափուր տեղեր հետևյալ մասնագիտություններով և աշխատանքային պայմաններով. Մեքենագետներ՝ էքսկավատորավարներ, գլդոն վարողներ. աշխատավարձը՝ օրական 9000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 30:

Բանվորներ. աշխատավարձը՝ օրական 6000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 70:
Պատշարներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 2500-3000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:

Բետոնային հիմքերի և բետոնով աշխատելու վարպետներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 9000-14000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:

Գաջի և սվաղի վարպետներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 1200-1500 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Բանվոր – փոցխագործներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Եռակցող վարպետներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 5:

Էլեկտրագործներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 5:
Շինարարական աշխատանքները կատարվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան և Աստղաշեն գյուղերի մերձակայքում:
Հնարավոր է սնունդով և կացարանով ապահովում, առանձին դեպքերում՝ նաև ճանապարհափոխադրում:

Աշխատանքի ընդունվել ցանկացողները կարող են դիմել ք.Ստեփանակերտ, Աջափնյակ 2 հասցեով կամ զանգահարել 047 94 90 35, +374 41 22 18 18 հեռախոսահամարներին։ Էլ.հասցե՝ [email protected], [email protected]։

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: