Առաքել Մովսիսյանը սնանկ է ճանաչվել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, դատարանի որոշմամբ, սնանկ է ճանաչվել: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։

Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Ամերիաբանկը»: Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:

Առաքել Մովսիսյանից հօգուտ «Ամերիաբանկ»-ի կբռնագանձվի 100 000 ՀՀ դրամ, որպես պետական տուրքի փոխհատուցման գումար:

Նշենք նաև, որ դատարանը որոշել է արգելանք դնել Մովսիսյանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: