ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտ…

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է սեպտեմբերի 17-ին ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքին, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող։

«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երեք հարձակում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում տեղակայված հենակետերի վրա: Ըստ հայկական կողմի ՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին․
«Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում

հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»:

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: