Մանրահատակի վերականգնում։Հնարքներ որը կվերադարձնի մանրահատակի նախկին գեղեցկությունը

Մանրահատակի վերականգնում։Հնարքներ որը կվերադարձնի մանրահատակի նախկին գեղեցկությունը

1. Քերծվածքներ, գունաթափված լաք․ Պաշտպանիչ ծածկույթ ստեղծելու համար, որը քո մանրահատակը կպահպանի ևս 50 տարի, այն ծածկիր էպոքսիդային կամ Ակրիլային լաքով: Այն կչորանա արդեն 1 օր անց և հատակին երկար տարիներ փայլ կտա: Եթե քերծվածքներ կան, դրանք հատուկ մածուկով վերացրու նախքան լաքով ծածկելը:

Այդ լաքը հեշտությամբ կգտնես խանութներում, միայն թե մանրահատակի գույնին հարմար գույն ընտրիր: Մաստակը կամ չորացած պլաստիլինը մաքրելու համար ցելոֆանե տոպրակի մեջ սառույց լցրու և այն դիր խնդրահարույց մասին: 20 րոպե անց հեշտությամբ կմաքրես կեղտը:

2. Ճռռոց․ Նախ պետք է չափել խոնավության մակարդակը սենյակում: Եթե դա կազմում է 60% և ավել, ապա միակ լուծումը մանրահատակը փոխելն է, բայց մի քանի տարի հետո դրան նույն ճակատագիրն է սպասվում: Հանիր շրիշակը և ստուգիր հենասալերը: Եթե դրանք այլևս ոչինչ չեն պահում, անհրաժեշտ է փոխել: Նորերը դիր և շատ ամուր խփիր: Խփիր ամեն օր, մինչև հատակը դադարի ճռռալ: Նաև տախտակների միջև կարող ես փոքր հենասալեր դնել:

3. Ուռածություն․ Այս խնդիրը կարելի է լուծել միայն եթե մանրահատակի վրա ոչ շատ մեծ քանակությամբ հեղուկ է լցվել և այդ դեպքից 14 օրից ոչ ավել է անցել: Մանրահատակի ուռած մասը վարսահարդարիով 90 րոպե տաքացրու տաք օդի հոսանքով: Անմիջապես, քանի դեռ հատակը տաք է, այն ծածկիր գործվածքով և վրայից 10 կգ 1 քմ-ի հարաբերակցությամբ բեռ դիր: 1 օր անց վերցրու, և մանրահատակը կլինի ինչպես նորը:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: