ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ օրինագծեր՝ Էրդողանի այցից առաջ

Ամերիկացի կոնգրեսականները ներկայացրել են Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Ներկայացվել է ութ փոփոխություն, որոնք վերաբերում են Հայաստանին և Արցախին: Նրանցից երեքը կոչ են անում ԱՄՆ կառավարությանը դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին», ասել է Հայ դատի կոմիտեի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը:

Այլ փոփոխությունների նախագիծը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետաքննել ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, դիտարկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության ընդլայնումը և թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը ճանաչել ահաբեկչական:

Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 20-ին Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը կքննարկի այս և այլ առաջարկները և կորոշի, թե դրանցից որն է ներառվելու Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգում:

Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 19-22-ը կայցելի ԱՄՆ: Սա կլինի նրա առաջին այցը ԱՄՆ Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո: Էրդողանը մտադիր է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ինչպես նաև Մանհեթենում բացել «Թուրքական տուն» երկնաքերը: Էրդողանը կներկայացնի նաեւ իր նոր գիրքը ՝ «Հնարավոր է ավելի արդար աշխարհ», որը մանրամասնում է «ամբողջ մարդկության համար արդարություն ապահովելուն ուղղված Թուրքիայի ջանքերը»: Գրքում նա ընդգծում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը եւ Թուրքիայի հավակնությունները՝ որպես գերտերություն:

Էրդողանի 2017-ին ԱՄՆ կատարած այցը նշանավորվեց խոշոր սկանդալով․ Էրդողանի թիկնապահները թուրքական դեսպանի տան մոտ ծեծի էին ենթարկել ցուցարարներին: Նրանք հիմնականում քրդական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին: Այդ դեպքից հետո ԱՄՆ կառավարությունն արգելք է սահմանել Էրդողանի թիկնապահներին ատրճանակներ տրամադրելու վրա:

Թուրքիան չի թաքցնում, որ 2020 թվականին Հայաստանի դեմ ահաբեկչական արշավն իրականացվել է Անկարայի աջակցությամբ: Այժմ ԱՄՆ-ն ասում է, որ չի ճանաչում այս արշավի արդյունքները որպես «ղարաբաղյան խնդրի կարգավորում» եւ պահանջում է ռուս-թուրքական համաձայնությունների վերանայում: Նման «վերանայումը» սահմանների եւ այլ խնդիրներն անխուսափելիորեն կհասցնի ՄԱԿ-ի շեմին:Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները և նախագահ Բայդենը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: