Ի՞նչ գրավոր պայմանավորվածության մասին է խոսքը․․․

Պատասխանելով հայ-իրանական ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ Զինված ուժերը հետ են քաշվել դեպի Խորհրդային Հայաստանից ժառանգված սահման։ Փաշինյանն ասել է, որ դա արվել է նոր ռազմական էսկալացիայից խուսափելու համար։

2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։ Եվ ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանն օգտվում է դրանից, ասել է Փաշինյանը։

Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Փաշինյանը: Ստացվում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանը պայմանագի՞ր է ստորագրել, որը ճանաչում է «խորհրդային սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջեւ»: Ո՞ւմ հետ է պայմանագիրը:

Օգոստոսի 26-ին ելույթ ունենալով խորհրդարանում, այն բանից հետո, երբ Բաքվի զինված ուժերը երկու տեղ փակել էին հայ-իրանական մայրուղին, Փաշինյանն ասել էր, որ «եռակողմ փաստաթուղթ» չկա: Նա ասել էր, որ այնտեղ տեղակայվելու են ռուս սահմանապահներ, ովքեր պետք է կարգավորեն իրավիճակը:Ինչ որ պայմանավորվածությունների առկայությունը, որոնց մասին հրապարակավ չի խոսվում, լուրջ խնդիր է Հայաստանի համար: Փաշինյանն ունի՞ Հայաստանի սահմանները որոշելու իրավասություն:

Ընդհանրապես որևէ մեկը հետաքրքրվու՞մ է հետպատերազմյան «կարգավորումների» իրավական բազայով, որևէ մեկը վիճարկու՞մ է Փաշինյանի միանձնյա ստորագրած «եռակողմ հայտարարության» օրինականությունը: Ոչ մի փաստաթուղթ չի վավերացվել խորհրդարանում, և ոչ մի համաձայնագիր չի հաստատվել միջազգային կազմակերպություններում որպես փաստաթուղթ:

Առհասարակ, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: