ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որոնցով առաջարկում են զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռшզմшկшն օգնությունը։ Այս մասին նշված է Ամերիկայի Հայ դшտի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
«Շնորհակալություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոունին այն բանի համար, որ նրանք Կոնգրեսում իրենց գործընկերներին հնարավորություն են տվել քվեարկել նավթով հարուստ Ադրբեջանին օգնության զրոյացման օգտին»,-ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
(Visited 8 times, 1 visits today)