Զորքերը խորհրդային սահմաններով հետ քաշելուց հրաժարումը աղետալի կլիներ Հայաստանի համար.

Եթե ​​Հայաստանի իշխանությունները զորքերը հետ չքաշեին խորհրդային սահմաններով, այսինքն՝ Խորհրդային Միության գոյության շրջանի սահմաններով, դա աղետալի կլիներ մեզ համար: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ըստ Փաշինյանի՝ որոշում է կայացվել պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:
«Ընդ որում, որոշումը կայացվել է ոչ միանձնյա, այլ քննարկումների եւ խորը վերլուծությունների հիման վրա: Ճիշտ է, դրանից հետո քննարկումների որոշ մասնակիցներ հայտարարեցին, որ իրենք տեղյակ չեն եղել», — նկատեց վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ այս հարցի փակ քննարկումն ապահովելու դեպքում կկարողանա ապացուցել կայացված որոշման ճիշտ լինելը:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: