«Զոհված զինծառայողի մայրը հավանեց սեպտեմբերի 21-ի միջոցառման ծրագիրը»․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Երեկ, Կառավարության շենքի դիմաց, զոհված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր և ինձ չէր լսում:

Կարճ ժամանակ անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք: Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրեցի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը` գրաֆիկական պատկերներով, զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով իրականացվելիք կատարումների ցանկը և այլն:

Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար: Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված: Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը, որտեղ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված: Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր և բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք»:

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: