Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը մեկնել է Թուրքիա.
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ- ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թաիրովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել են Թուրքիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցությունը Քոնիայում «Սոկոլ ԹուրԱզ – 2021» համատեղ թռիչքային մարտավարական վարժանքների շրջանակում իրականացվող միջոցառումներին
(Visited 12 times, 1 visits today)