Ներսես Շադունց․«Էդ ռիսկը ոչ մեկ չունի, որ ինձ ասի` առաջադրվի, կամ` մի առաջադրվի».

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը չի առաջադրվի գալիք ՏԻՄ ընտրություններին: NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ իր չառաջադրվելու պատճառը քաղաքական ենթատեքստ չունի եւ ոչ ոք իր վրա չի կարող ազդել այդ հարցում:

«Ոչ մեկը ոչ ռիսկ կանի, որ ինձ ասի` առաջադրվի, կամ մի առաջադրվի, ոչ էլ իրավունք ունի: Ես կուզենամ` իմ թեկնածությունըկդնեմ, չեմ ուզենա, չեմ դնի: Ոչ մեկ էդ իրավունքը չունի` ինձ ասի, թեկնածությունդ դիր, կամ մի դիր: Ես իմ անձնական կարծիքն ունեմ, ու ոչ մեկչի կարող ազդել ինձ վրա»,-ասաց Շադունցը` նշելով, որ չունի նաեւ նախընտրած թեկնածուների մեջ:

Նա նշեց, որ ինքն առաջադրվել է, երբ համայնքը խոշորանում էր, այդ գործընթացը իրենց թիմով դրել են ռելսերի վրա եւ բավական հաջողությունների են հասել իր կառավարման տարիներին:

«Մենք լավ ժառանգություն չենք ստացել, երբ եկանք, բայց հիմա լավ ժառանգություն ենք թողնելու մեր հաջորդներին: Ես այս ընտրություններին չեմ առաջադրվի, քանի որ ինչի համար, որ եկել էի արդեն արված է, ես էլ Գորիսից եմ ամեն օր գալիս, լինում եմ մի քանի համայնքներում, այդ առումով դժվար է»,-ասաց նա:

Շադունցի խոսքով` ընտրությունները մեր հասարակությանը պառակտում են, այնինչ հասարակությունը միավորվելու կարիք ունի:«Ամեն մի ընտրություն մեր հասարակությունը եւս մեկ անգամ պառակտում է, բաժանում է մասերի, թշնամացնում: Ես ուզում եմ, որ մեր ազգը համախմբվի, օր օրի ու ժամ ժամի»,- ասաց նա:

Նշենք, որ Տեղ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը):

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: