ՀՀԿ-ն հաստատեց որոշումը․Կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրու․․․

ՀՀԿ-ն հшստшտեց пրոշпւմը․ Անшկնկшլ իշխшնпւթյпւնների հшմար․ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։

Կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին ևս քննարկվել է: Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներին, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։

Ինչ վերաբերում է այլ համայնքների, Հանրապետական կուսակցությունը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։ Հիշեցնենք, որ 2021 թ․ հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։

Ավելի քան 187 հազար ընտրող կազմավորելու են իրենց տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքներից 3-ում մեծամասնական ընտրակարգով բնակիչները ընտրելու են հնգական ավագանու անդամ: Դրանցից երկուսում նրանք նաև համայնքի ղեկավար են ընտրելու։

Համամասնական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ներկայացնի տվյալ համայնքի ավագանու անդամների թվի առնվազն 1/3-ի թվով թեկնածու։
Յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։

Բազմաբնակավայր համայնքներում կուսակցությունը պետք է ներկայացնի թեկնածուներ համայնքների առնվազն կեսից։ Գյումրի քաղաքը 2-րդ անգամ ընտրելու է համամասնական ավագանի՝ կուսակցություններից և դաշինքներից կազմված:

Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքները առաջին անգամ են ընտրելու ոչ թե անհատների, այլ կուսակցությունների և դաշինքների՝ այս կամ այն քաղաքական ուժին վստահելով համայնքային կառավարումը: Թեկնածու կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն էր:

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: