Ֆիզիկական ակտիվությունն օգտակա՞ր է հղիության ընթացքում․․․

Ֆիզիկական ակտիվությունը կարող է շատ օգտակար լինել ինչպես հղի կանանց, այնպես էլ նրանց երեխաների համար: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղի կանանց ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում երեխաների թոքերի աշխատանքի վրա:

Օսլոյի համալսարանի գիտնականները հետազոտել են 814 երեխաների առողջական տվյալները: Գիտնականները հղիության 18-34-րդ շաբաթներում գտնվող կանանց խնդրել են լրացնել իրենց առողջության եւ ապրելակերպի վերաբերյալ հարցաթերթիկներ:

Հիմնվելով նրա վրա, թե որքան հաճախ եւ որքան երկար են նրանք մարզվել, կանանց բաժանել են խմբերի՝ շատ ակտիվ, չափավոր ակտիվ եւ ոչ ակտիվ: Այնուհետեւ գնահատվել է երեք ամսական երեխաների թոքերի գործառույթը` չափելով ներշնչման ու արտաշնչման արագությունն ու օդի ծավալը:

Թոքերի գործառույթի ցածր ցուցանիշներով 47 երեխաների մայրերից 25-ը ֆիզիկապես պակաս ակտիվ են եղել: Ակտիվ մայրերի երեխաների թոքերի գործառույթը միջինում ավելի բարձր է եղել:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թոքերի աշխատանքի ցածր ցուցանիշներով երեխաների մոտ 10 տարեկանում ասթմայի զարգացման ռիսկը ավելի մեծ է: Միեւնույն ժամանակ, հետազոտողները նախատեսում են հետեւել մեծ երեխաների թոքերի գործառույթի դինամիկային եւ շնչառական հիվանդությունների զարգացման վրա դրա ազդեցությանը:

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: