Ռազմիկ Գևորգյան.«Տոնակատարության համար՝ 2 միլիոն դոլար. զոհերի հիշատակն անարգելու համար գումար կա».

«Ըստ «Հրապարակ» օրաթերթի, կապիտուլյանտ ցեղասպանի կողմից կազմակերպվող` Սեպտեմբերի 21 սրբապիղծ, գունագեղ տոնակատարության համար, ծախսվելու է մեկ միլիարդ դրամ (երկու միլիոն դոլար): Նախ ասեմ, որ այս տարի ցանկացած տոնակատարություն նշելը, մեղմ ասած, սրբապղծություն է, բայց քանի որ ՀՀ թրքասեր իշխանությունը բաղկացած է սրբապիղծ հայասպանների ոհմակից, ուստի զարմանալու ոչինչ չկա:Անդրադառնամ ծախսվող երկու միլիոն դոլարին.

ՀՀ պետական պարտքը` հատել է իննը միլիարդ դոլարի շեմը, պետական բյուջեում գումար չկա պետպատվերով բուժսպասարկման համար, գումար չկա մանկավարժների, զինվորականների, գիտնականների, բժիշկների և այլ մասնագետների աշխատավարձերի բարձրացման համար և սա այն պարագայում, որ առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները օր օրի թանկանում են, գումար չկա մեր հաշմանդամ զինծառայողների պրոթեզավորման և սոցիալական աջակցության համար, գումար չկա անօթևան մնացած արցախահայերին և երկրաշարժից

տուժած գյումրեցիներին բնակարանով ապահովելու համար, գումար չկա բանակը սպառազինելու և մարտական դիրքերում տարրական պաշտպանական և կենցաղային պայմաններ ստեղծելու համար, բայց սրբապղծության, ազգին նվաստացնելու ու ծաղրելու, զոհերի հիշատակը անարգելու համար` գումար կա: Պարզ հաշվարկի դեպքում` ինքներդ կհասկանաք, թե քանի վերը նշված խնդիր կլուծվի երկու միլիոն դոլարով, բայց կապիտուլյանտը հավանաբար կատարում է եղբոր` վիժվածք ալիևի հերթական պատվերը…

Հ.Գ_ Սեպտեմբերի 21 կտեսնենք` թե քանի սրբապիղծ թուրքի վիժվածք կա Հայաստանում. Եվ հիշեցնեմ նախկիններից վառված նախիրին, որ նախկինում Սեպտեմբերի 21 միջոցառումներին, մաքսիմում ծախսվել է հարյուր միլիոն դրամ, տասը անգամ քիչ ցեղասպանի նախատեսածից»:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: