Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը իր ֆբ էջում գրել է.
«Պատվաստվածներից քանի՞սդ եք
֊ խորհրդակցել ընտանեկան բժշկի հետ, թե կոնկրետ ձեզ որ պատվաստանյութն ա ճիշտ:
֊արյան անալիզ հանձնել, որ պարզեք տրոմբոցիտների վիճակը ու բացառեք շաքարախտով հիվանդ լինելը:
֊հակամարմնի թեստ հանձնել նախքան պատվաստումը և երկրորդ դեղաչափը ստանալուց քիչ անց, որ իմանաք ձեզ որքա՞ն դեղաբաժին է
պետք, եթե ունեք հակամարմիններ և արդյո՞ք առաջացավ այն պատվաստումից հետո:
Օրգանիզմին պատասխանատու և գիտակից մոտենալը սա է, ոչ թե ինչ պատահի ներարկել, որ ՖԲում նկարը դնես:
Քարթոլի հոր չի, օրգանիզմ ա:Ամբողջ աշխարհի գիտնականները, բժիշկները կրակն են ընկել այս վարակի ձեռքը, ոչ ոք չի կարող վստահաբար մի բան ասել, որովհետև որոշ ժամանակ անց այլ բան ա պարզվում: Վարակը մուտացվում ա, երկու դեղաչափ ստացածները սկսել են երրորդը ստանալ …
Բայց ՖԲ մի խումբ մոզգեր, իրենց համարելով բոլորից գիտակից, ամեն ինչ գիտեն ու ինքնավստահ վիրավորում են մյուսներին, որոնք մոլորվել են տեղեկատվության և սեփական կառավարության անտրամաբանական քայլերի ձեռքը:
Զսպանակը սեղմելով չի:
Առավել ևս՝ մարդկանց պիտակավորելով չի:Համբերատար ու լիակատար բոլոր մտավախություններին պատասխանելով ա, ճիշտ կանխարգելիչ և տեղեկատվական քաղաքականություն վարելով»: