Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ներկայացնելով իր դասական կերպարը։

«Ամենասիրուն»․ Դիանա Գրիգորյանը՝ դասական կերպարում

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ներկայացնելով իր դասական կերպարը։

Իր Instagram-ում տեղադրված կադրում սցենարիստը կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է սեւ բլուզ, զոլավոր տաբատ, ոճային բարձրակրունկներ։ Նրա ուղիղ հարդաված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Դիանա Գրիգորյանը գրել է․ «Աշխատանքային», իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Ամենասիրուն»։

Ավելի վաղ տեղադրված կադրին կից Դիանան շնորհավորել էր դստեր տարեդարձը՝ գրելով․ «Տարիներն անցնում են ու տարիների հետ ավելի արժևորելով կյանքդ հասկանում ես, որ չնայած «գունատ» իրականության, դու կաս, դու ապրում ես, քանի որ կան նրանք, ովքեր ապրեցնում են, իրենց լույս ծնունդով

լուսավորում կյանքդ, փոխում աչքիդ լույսը՝ դարձնելով առավել պայծառ: Իմ Ալլան այսօր արդեն բոլորելով իր 16-ը, ոչ միայն իմ կյանքի մեծագույն պարգևն է, այլ այն վառ լույսը, որի ներքո ես ապրում եմ, ապրելու եմ: Աղջիկս բարի լինի ծնունդդ, քո մարդ տեսակի, որակի մասին չեմ ուզում խոսել, քեզ ճանաչողները գիտեն այդ մասին,

ուզում եմ, որ միշտ զգաս Աստծո ներկայությունը, միշտ ապավինես Տիրոջը և Տիրոջ լուսավոր ու ապահով ճամփով քայլես։ Անշուշտ հեռավորությունը խեղդում է, բայց քո ներկայությունն ամեն վայրկյան իմ մեջ է, ինչն էլ ապրեցնում է ինձ։ Շնորհավոր ինձ, որ ունեմ Քեզ։ Արդեն 16 տարվա իմ երջանկություն»։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: