Ինձ վախեցնում է, որ այսօր դանդաղ քայլերով, վերացվում են արժեքներ, որոնք ամուր ընտանիքի հիմքն են եղել»․ Լիլիթ Մուրադյան

Ինձ վախեցնում է, որ այսօր դանդաղ քայլերով, վերացվում են արժեքներ, որոնք ամուր ընտանիքի հիմքն են եղել»․ Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը կիսվել է ընտանեկան ջերմ կադրով, որին կից խոսել է ընտանեկան արժեքների, ընտանիքի մոդելի, երեխաների դաստիարակման մասին։

«Պարզ հարց, բարդ պատասխան, ո՞րն է ընտանիքի ձեր մոդելը, ի՞նչպիսին պետք է լինի ընտանիքը, ո՞ր արժեքները պետք է լինեն առաջնային, մի զարմացեք հարցիցս, մեր այսօրվա «հոգսը» ինչ կերավ, ինչ չկերավ, ոնց քնեց, որքան քնեց և նման այլ թեմաներն են, բայց մենք մեծացնում ենք սերունդ, որն այլևս ապրելու է այլ

նորմերով, մեր «աննորմալը» իրենց համար «նորմալ» է լինելու։ Ինձ վախեցնում է, որ այսօր դանդաղ քայլերով, վերացվում են արժեքներ, որոնք ամուր ընտանիքի հիմքն են եղել։ Մենք գնում ենք մի իրականություն, որտեղ բանակ ունենալն ակտուալ չէ, սահման պաշտպանելն անիմաստ է, հայրենիքի համար կռվելը անխելքություն,

ընտանիք կազմելը նորաձև չէ, առաջին հանդիպածի հետ հարաբերություն չունենալը հետամնացություն է։ Հավատացեք, ես շատ ժամանակակից մարդ եմ, բայց ինձ համար կորում է հայի տեսակը, ես վախենում եմ, որ տարիներ անց մեր երեխաներն ու իրենց երեխաները չիմանան ինչ է «Հայ դատը», ցեղասպանությունը, Արցախը, արցախյան շարժումը, վախենում եմ, որ հարյուրամյակների պայքարը հողին հավասարվի։ Վախենում եմ վերանանք ապրելով», — գրել է հաղորդավարուհին։

(Visited 41 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: