Ձեռքերի մեջ թաքնված է առողջության և հրաշալի ինքնազգացողության գաղտնիքը իմացեք թե որոնք են դրանք
Ձեռքերի մեջ թաքնված է առողջության և հրաշալի ինքնազգացողության գաղտնիքը:
Կա գիտություն, որը կոչվում է ռեֆլեքսոլոգիա:
Այն ուսումնասիրում է մարմնի բիաոակտիվ կետերը:
Ակտիվ կետերի մերսումը հանում է արգելակումը և վերականգնում է էներգիայի հոսքը:
Ահա, թե մասնավորապես ինչ կարելի է բուժել ձեռքերի վրա գտնվող կետերով և մասնավորապես որտեղ են դրանք գտնվում:
1. Գլխացավ Մերսիր մատներիդ ծայրերը կամ բութ մատի և ցուցամատի մեջտեղի տարածքը:
Գլխի կետը գտնվում է բութ մատի ծայրին, այն մի քանի րոպե թեթև շարժումներով մերսելու դեպքում ցավը կմեղմանա:
2. Պարանոցի և մեջքի ցավ Մերսիր բութ մատի վերևի մասը (գլխի կետից սկսած) և շարժվիր դեպի դաստակ:
Այդ գծի երկայնքով են գտնվում ողնաշարի համար պատասխանատու կետերը:
Մերսիր մինչև ցավն անցնի: Երկու ձեռքերիդ դեպքում կրկնիր:
3. Մրսածություն և գրիպ Մերսիր բոլոր մատներիդ բարձիկները՝ բացի երկու ձեռքերիդ բութ մատներից:
4. Անքնություն Սեղմիր բութ մատիդ մեջտեղին: 2 ձեռքերիդ մերսումը շարունակիր 30 վայրկյանից մինչև 1 րոպե:
Վարժությունն արա ամեն օր քնելուց առաջ, քնի որակը կլավանա:
5. Մարսողական խնդիրներ Այս կետերը խթանեք բարձր թթվայնության, որովայնի փքվածության, հաճախակի խանգարումների դեպքում:
Ստամոքսի և աղիների կետերը գտնվում են երկու ձեռքերի վրա բութ մատի հիմքի շուրջը:
6. Ամսեկանների հետ կապված խնդիրներ Ցավերի դեպքոմ հերթով մերսիր կետերը, որոնք պատասխանտու են գլխի և սեռական օրգանների աշխատանքի համար:
Գլխի կետը գտնվում է բութ մատի ծայրին, սեռական օրգաններինը՝ դաստակի վրա:
Այդ մերսումը կօգնի վերացնել սպազմը, հատկապես այդ ընթացքում հանգիստ պառկելու և թուլանալու դեպքում:
7. Հազ Խթանեք մատների հիմքից քիչ ցածր գտնվող հատվածը՝ գործնականում ափի կենտրոնը:
8. Ինքնազգացողության լավացում Հոգնածության և կոտրվածության զգացման դեպքում պետք է մերսել կետը, որը նպաստում է ինքնազգացողության լավացմանը:
Այդ կետը գտնվում է ափի ափի ներսի մասում:
Ձեռքերդ այնպես դիր՝ կարծես դրանց մեջ ջուր ես լցնում և բթամատով սեղմիր կենտրոնը:
Դա կհանգստացնի: