Ի՞նչ ըմպելիքներով է ավելի լավ փոխարինել սուրճը

Ի՞նչ ըմպելիքներով է ավելի լավ փոխարինել սուրճը

Սուրճը միակ թարմացնող խմիչքը չէ: Եթե ինչ-ինչ պատճառներով ձեզ չի կարելի կամ չեք ուզում սուրճ խմել, կարելի է փորձել այն փոխարինել կակաոյով: Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ եւ քաշի նվազեցման մասնագետ Պավել Իսբանբաեւը (Ռուսաստան):

«Օրգանիզմի տոնուսը բարձրացնել կարելի է նաեւ կակաոյով: Այն պարունակում է թեոբրոմին նյութ, որը խթանիչ է, ինչպես կոֆեինը, սակայն դրա ազդեցությունը շատ ավելի մեղմ է՝ այն չի ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա, տագնապ չի առաջացնում, մեծացնում է կենտրոնացումը եւ, բացի այդ, մարմնի վրա ավելի երկար է ազդում, քան կոֆեինը (թեոբրոմինը քայքայվում է մոտ յոթ ժամից — խմբ.): Սակայն արդյունք կլինի բնական, ոչ թե լուծվող ըմպելիքից»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ կակաոն նույնպես պարունակում է կոֆեին, սակայն փոքր քանակությամբ (0,1-0,2%): Բացի այդ, կոֆեին կա նաեւ կանաչ թեյի, գազավորված ընպելիքների, տաք շոկոլադի մեջ։ Այս բոլոր ըմպելիքները կարելի է ընտրել օրգանիզմի տոնուսը բարձրացնելու համար:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: