ՊՆ-ը պատրաստ է իր սպառազինությունը համալրել հայկական ԱԹՍ-ներով․ Վահագն Խաչատրյան

ՊՆ-ը պատրաստ է իր սպառազինությունը համալրել հայկական ԱԹՍ-ներով․ Վահագն Խաչատրյան

«Պաշտպանության նախարարությունը, իմ տեղեկություններով, պատրաստ է նույնիսկ այսօր իր սպառազինությունը համալրել տեղական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ)»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, կայացած ճեպազրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։

«Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են բոլոր այն արտադրողների մոտ, ովքեր ԱԹՍ-ներով են զբաղված, և մենք իրենց հետ շատ սերտ համագործակցում ենք։ Ի պատիվ այդ մարդկանց՝ 8 ընկերություններն էլ իրենց միջոցներով են նախաձեռնել ԱԹՍ-ի արտադրության ամբողջ

նախապատրաստական փուլը, նույնիսկ արտադրական և փորձարկման փուլին են հասել: Այստեղ մեր կողմից լինելու է միանշանակ աջակցություն: Պաշտպանության նախարարությունը, իմ տեղեկություններով, պատրաստ է նույնիսկ այսօր իր սպառազինությունը համալրել տեղական ԱԹՍ-ներով»,- նշել է Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունները պետք է պայմանագրերով աշխատեն և կարողանան, պայմանական ասած, 2-3 տարի որոշակի քանակությամբ ԱԹՍ-ներ մատակարարել:

«Համագործակցությունը այսպիսին է` ընկերությունը ունի գաղափար,այդ գաղափարը իրականացնում են: Հետագա զարգացումը կապված է պետության հետ՝ հանձինս մեզ և Պաշտպանության նախարարության: Փորձարկումների ընթացքում, եթե պարզվում է, որ համապատասխանում են մեր ներկայացված

պահանջներին, պայմանագիր է կնքվում արտադրանքը մատակարարելու համար: Այստեղ իրենք խնդիր ունեն, իրենք էլ են նշում այդ խնդրի մասին։ Իրենք էլ պետք է հասկանան այդ արտադրանքը պահանջարկ ունի՞, թե՞ ոչ, նոր մտածեն արտադրության ընդլայնման մասին»,- նշել է Վահագն Խաչատրյանը։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: