Նախաճաշի յուրօրինակ տարբերակ. կարտոֆիլով և ձվով ուտեստ
Կարտոֆիլով և ձվով անչափ համեղ ուտեստ նախաճաշի համար․ կկիսվեմ բաղադրատոմսով
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Կարտոֆիլ — 3-4 հատ
Ձու — 3 հատ
Կանաչ սոխ — մի փոքրիկ փունջ
Բուսական յուղ — տապակելու համար
Աղ
Աղացած սև պղպեղ։
Պատրաստման եղանակը․
Կարտոֆիլը մաքրեք կեղևից, անցկացրեք քերիչով և քամեք հյութը:
Ապա քերած կարտոֆիլը լցրեք բուսական յուղով լավ տաքացրած տապակի մեջ և տապակեք 5 րոպե՝ անընդհատ խառնելով:
Մինչ կարտոֆիլը տապակվում է, ձուն հարեք, ավելացրեք մանր կտրատված կանաչ սոխ, աղ, սև պղպեղ և խառնեք:
Տապակած կարտոֆիլը տարածեք տապակի մեջ՝ նրբաբլիթ կազմելով և լցրեք ձվի խառնուրդի դրա վրա: Կրակը նվազեցրեք, ծածկեք տապակը կափարիչով և տապակեք 4 -5 րոպե մի կողմից: Հետո, օգտագործելով ափսե, շրջեք և տապակեք մյուս կողմից ևս մի քանի րոպե:
Պատրաստի ուտեստը կտրեք և մատուցեք:
Բարի ախորժակ