Մեծ դժվարությունները հաղթահարելու եւ խաղաղվելու համար, նախ պետք է սկսել անկարեւոր թվացող, բայց խորքային վախերից ու խնդիրներից»․ Իննա Խոջամիրյան

Մեծ դժվարությունները հաղթահարելու եւ խաղաղվելու համար, նախ պետք է սկսել անկարեւոր թվացող, բայց խորքային վախերից ու խնդիրներից»․ Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որը հանդես է գալիս «Բեկորներ» հեռուստասերիալում, կիսվել է նոր հոլովակով։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին աշխատում է համակարգչով, իսկ նրա գոգին կատու է, որի մասին է նա հիշատակել է հրապարակմանը կից արվախ գրառման մեջ։ Իննա խոսել է վախերի, դրանց ընդառաջ գնալու եւ հաղթահարելու մասին։

«Ուզեցի կիսվել…:) Վերջին օրերին երկու` թվացյալ աննշան, բայց ինձ համար կարևոր երևույթներ եմ հաղթահարել:

Առաջինը սա է…) Չնայած իմ անսահման կենդանասիրությանը` վերջին 10-12 տարիների ընթացքում սա կատվի հետ իմ առաջին կոնտակտն է (այն էլ այսչափ ջերմ):

Երևի թե մեծ դժվարությունները հաղթահարելու, և խաղաղվելու համար նախ պետք է սկսել անկարևոր թվացող, բայց իրականում խորքային վախերից ու խնդիրներից:

Չեմ կարծում, թե իմ ու կատուների հարաբերությունները հարթվեցին այսուհետ,բայց էս մատնաչափիկի հետ ընկերացել ենք: Եվ դա էլ է կարևոր փոխհարաբերություն ու ձեռքբերում:

Հ.Գ. ասում են նույնիսկ նման ենք հա՞ …»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ԱՄՆ-ում՝ օվկիանոսի ֆոնին։ Դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վանդակավոր վերնաշապիկի հետ։ Իննան սպորտային կոշիկներ էր ընտրել։ «Ինձ օվկիանոս տարեք»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։

(Visited 18 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: