Թեստ. Ընտրեք զարդը և իմացեք, թե որքանով եք նրբաճաշակ
Եթե դուք այն կանացից եք, որոնք շատ են սիրում զարդեր կրել, ապա այս թեստը ձեզ համար է: Այս թեստի միջոցով կպարզեք, թե որքանով եք բարձր ճաշակի տեր, և որն է ձեր յուրահատկությունը:
Ընտրեք այն զարդը, որը կցանկանայիք ունենալ ձեր զարդատուփում:
Զարդ №1
Եթե դուք ընտրել եք առաջին զարդը ուրեմն դուք վինտաժային ոճի սիրահար եք: Ձեր ընտրությունը վկայում է այն մասին, որ հին զարդերը ավելի գեղեցիկ ու նուրբ եք համարում: Դուք հասկանում եք ոճից և կցանկանայիք ջազի և ռետրո ավտոմեքենաների դարաշրջանում ծնված լինել:
Զարդ №2
Դուք դասական ճաշակ ունեք: Սիրում եք զուսպ, գործնական և պարզ զարդեր: Հիանալի ճաշակի տեր եք:
Զարդ №3
Դուք հանելուկային կին եք: Սիրում եք արծաթ և ոսկի, բայց չեք սահմանափակվում պարզ զարդերով, սիրում եք կրել յուրահատուկ զարդեր:
Զարդ №4
Այս ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք սիրում եք մեկից ավել զարդեր կրել: Թռչունը խոսում է ազատատենչության մասին, իսկ քարը թալիսմանների հանդեպ ունեցած հավատի վկայությունն է:
Զարդ №5
Պետք է կարողանալ կրել նմանատիպ զարդեր: Այս տիպի զարդերը շատ կսազեն միատոն հագուստին: Դուք իսկական ոճ թելադրող եք:
Զարդ №6
Այս ուրախ զարդը նման է ձեր բնավորությանը: Սիրում եք ուշադրության կենրոնում լինել և զարմացնել ձեր գաղափարներով: Տարբերվող եք: