Քաբուլում երրորդ պայթյունն է որոտացել․

ԱՖղանստանի մայրաքաղաք Քաբուլում երրորդ պայթյունն է որոտացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Ավելի վաղ օդանավակայանի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն, քիչ անց ականապատված մեքենա էր պայթել օդանավակայանից ոչ հեռու գտնվող Baron հյուրանոցի մոտ, որտեղ հավաքված են եղել օտարերկրացիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։

Wall Street Journal-ի տվյալներով՝ առաջին երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 60-ի, որից 10-ն ամերիկացի զինվորականներ են։Նշվում է, որ ևս 2 պայթյուն է որոտացել քաղաքի մատույցներում։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: