Տաթև-Կապան ճանապարհը, էական դժվարություններով տեղ-տեղ․․․

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ապրելու երկիր կուսակցության անդամները այցելեցին Սյունիքի մարզի մի շարք համայնքներ։

Մարզի հիմնական խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը, որն իր հերթին գրեթե բոլոր ոլորտներում բերում է կարճաժամկետ և երկարաժամկետ անորոշության։Սոցիալ-տնտեսական խնդիրների և ենթակառուցվածքների արագ և արդյունավետ լուծումը պետք է դառնա բոլորիս առաջնահերթությունը։

Առանձին համայքներում դեռևս առկա են տարիներով կուտակված կենսական անհրաժեշտության խնդիրներ, որոնց լուծումն ունի օրհասական կարևորություն։Խնդիրների և մտահոգությունների առկայությունը չի կոտրում սյունեցիների կամքն ու ոգին, ովքեր շարունակում են իրենց նվիրումով ապրեցնել մեր հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկը։
Հ.Գ. Տաթև-Կապան ճանապարհը, էական դժվարություններով, տեղ-տեղ կուտակումներով, երթևեկելի է»։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: