Ազատվեք սուր ատամի ցավից տնային պայմաններում․․․

Քչերը կարող են երկար դիմանալ ատամի սուր ցավին: Բայց ի՞նչ անել, եթե ատամնաբույժի ընդունելությանը պետք է սպասել մի քանի ժամ, կամ նույնիսկ՝ մի քանի օր:

Ցավազրկող ընդունեք
Առաջին հերթին ցավազրկող, օրինակ՝ իբուպրոֆեն կամ պարացետամոլ ընդունեք: Բայց պետք է հիշել, որ նույնիսկ եթե ցավն անտանելի է, ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել դեղամիջոցները: Պարացետամոլի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 4000 մգ-ը (4 գ): Իսկ չարաշահման դեպքում այս դեղամիջոցը կարող է առաջացնել լյարդի ծանր անբավարարություն՝ ընդհուպ մինչեւ լյարդի լիակատար ախտահարում՝ մահվան ելքով:

Հիշեք նաեւ, որ ցավազրկող դեղահաբը չի կարելի դնել անմիջապես լնդերի վրա, քանի որ այն կարող է այրել լնդերը եւ խորացնել ձեր տառապանքները:

Այտին սառը թրջոց դրեք
Սառը թրջոցը հատկապես արդյունավետ է ատամների վնասվածքների դեպքում: Ավելի լավ է օգտագործել տոպրակով սառեցված ոլոռ կամ բանջարեղեն, որը սառնությունն ավելի երկար կպահի, քան սառը ջրով թրջած սրբիչը:

Բերանը ողողեք գոլ աղաջրով
Այս ողողումները հեշտ միջոց են բերանի խոռոչն արագ ախտահանելու եւ ատամների միջեւ խրված սննդի մասնիկները հեռացնելու համար: Համարվում է, որ փոքր քանակությամբ աղը նվազեցնում է բորբոքումը: Լուծույթը պատրաստելու համար մի բաժակ գոլ ջրին 1/2 թեյի գդալ աղ խառնեք:

Բերանը ողողեք ջրածնի պերօքսիդի լուծույթով
Ջրածնի պերօքսիդը կարող է նվազեցնել ցավի զգացողությունը, վերացնել բորբոքումը եւ նվազեցնել լնդերի արյունահոսությունը: Լուծույթ պատրաստելու համար անհրաժեշտ է 3%-անոց հեղուկ պերօքսիդը խառնել գոլ ջրի հետ՝ 50-50 հարաբերակցությամբ: Ողողելուց հետո անպայման թքեք լուծույթը, այն կուլ մի տվեք:

Սխտոր կամ մեխակ ծամեք
Ցավի նվազեցման այս մեթոդները խորհուրդ են տալիս, օրինակ, Healthline կայքի հեղինակները, բայց ինչպես բոլոր «ժողովրդական» միջոցները, ապացուցված արդյունավետություն դրանք չունեն: Սխտորն ու մեխակը բնական անզգայացնող միջոցներ են, որոնք իրենց մանրէասպան հատկությունների շնորհիվ դարեր շարունակ օգտագործվել են ատամի ցավը թեթեւացնելու համար: Սակայն որոշ ատամնաբույժներ խորհուրդ չեն տալիս պուլպիտի դեպքում սխտոր ծամել եւ առավել եւս ցավոտ ատամին կամ լնդերին սխտոր քսել՝ դա կարող է միայն մեծացնել գրգռվածությունը:

Հիշեք, որ եթե նույնիսկ ձեռնարկված միջոցների արդյունքում ատամնացավը նվազել կամ դադարել է, դա չի նշանակում, որ հիվանդությունն անհետացել է: Խորհուրդ է տրվում, այնուամենայնիվ, հնարավորինս շուտ այցելել ատամնաբույժի:

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: