Հավի կրծքամսի պատրաստման նոր, անսովոր և շատ յուրօրինակ տարբերակ

Հավի կրծքամսի պատրաստման նոր, անսովոր և շատ յուրօրինակ տարբերակ

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

500 գր հավի կրծքամիս,
2 հատ հաց,
1 հատ լոլիկ,
1 հատ սոխ (փոքր),
1 հատ ձու,

100 գ կոշտ պանիր,
1 ճ․գ․ մայոնեզ,
1 կտոր կարագ,
Աղացած պղպեղ` ըստ ճաշակի,
Աղ` ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Հավի կրծքամիսը կտրեք ոչ շատ փոքր կտորներով և լցրեք ամանի մեջ:
Հեռացրեք սերմերը լոլիկից, հակառակ դեպքում շատ հեղուկ կլինի և կտրեք խորանարդիկներով: Սոխն անցկացրեք քերիչով և լցրեք ամանի մեջ, ավելացրեք ձուն և մայոնեզը (կարելի է փոխարինել թթվասերով):
Ավելացրեք աղ ու պղպեղ և լավ խառնեք:

Պատրաստելու համար ես վերցնում եմ փոքրիկ հացեր (երկարությունը մոտ 16 սմ): Դրանք կիսով չափ կիսեք, վերին մասերը մի փոքր կտրեք, և հանեք միջուկը:
Պատրաստի բոքոններին քսեք փափկեցրած կարագ և լցրեք հավի ֆիլեն։
Վերևից ցանեք քերած պանիր ​​և թխեք ջեռոցում 200 աստիճան տաքությամբ մոտ 30 րոպե:
Պանիրը հալվելուն ու կարմրելուն պես հանեք ուտեստը ջեռոցից և մատուցեք:
Բարի ախորժակ։

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: