«Հիշեք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը»․ Սոֆի Դեւոյան
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է հմայիչ street style-ը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆին կրում է սպիտակ կիսատաբատ, հետաքրքիր պատկերներով բլուզ։ Նրա մազերն արձակված են, մեղմ ու քնքուշ շպարով է։ Ամառային կերպարն ամբողջացնում են ոճային աքսեսուարները․ մատանիներ, թեւնոցներ։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․
«Ես գիտեմ, որ բոլորս էլ ուզում ենք ամեն օր զգալ երջանիկ, սիրուն, գունավոր էմոցիաներ, բայց եթե վրա է հասել նեգատիվ էներգիան պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել։ Մի պահ հանձնվեք նույնիսկ վատ տրամադրությանը։ Ինչքա՞ն դրական Էներգիան է հարկավոր մեր օրգանիզմին նույնքան էլ նեգատիվ, ուղղակի
նեգատիվը պետք է ապրել հասկանալով, որ չվնասենք մեզ։ Հասկացեք ինչ զգացմունքներ ու էմոցիաներ եք ապրում այդ պահին… Մի պահ ազատ թողեք Ձեր էմոցիաները եւ մի փակվեք ինքներդ Ձեր զգացածից։ Հիշեք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին կրում էր բաց երանգի ուլտրակարճ կիսատաբատ, սեւ տոպ, որոնք էլ ավելի էին ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Նա աֆրիկյան դրեդներով էր, առանց շպարի։ Հրապարակմանը կից պարուհին գրել էր․ «Հանգստություն է պակասում ինձ, քեզ, բոլորիս…»։