Տղամարդիկ նրանց սիրահարվում են փակ աչքերով. կենդանակերպի ամենախենթացնող 3 նշանները

Տղամարդիկ նրանց սիրահարվում են փակ աչքերով. կենդանակերպի ամենախենթացնող 3 նշանները

Հայտնիների օրինակով ցույց կտանք, թե կենդանակերպի որ նշանի տակ պետք է ծնված լինի կինը, որպեսզի խենթացնի տղամարդկանց:

3-րդ տեղ՝ Կշեռք: Չափազանց կանացի լինելով՝ նա միաժամանակ խելացի է, պերճախոս և ակտիվ: Դժվար իրավիճակում Կշեռք կինը տղամարդու մեջ օգնություն կգտնի: Այս նշանի տակ ծնված կանայք հայտնի են իրենց գեղեցկությամբ և դեմքի նուրբ գույնով, նաև խորը զզվանքով ամեն ոչ գրավիչ բանի նկատմամբ: Նա

նրբագեղ շարժուձև ունի, նրբագեղ է հագնվում, թեթև օծանելիք է օգտագործում սիրում է թանկարժեք զարդեր և աշխատում է իրեն շքեղությամբ շրջապատել, բայց միաժամանակ հրաշալի հումորի զգացում ունի, սուր խոսք:

Նույն նրբագեղությունը վերաբերում է տղամարդկանց: Նրանց մեջ ամեն ինչ պետք է հրաշալի լինի՝ նյութական վիճակից մինչև արտաքին տեսքը: Կշեռքները նախընտրում են ստեղծագործ մարդկանց հետ շփվել՝ դերասանների, երգիչների, գրողների, նկարիչների, ոչ թե բիզնեսմենների: Կշեռք կանայք շատ ինքնաքննադատ են: Նրանք միշտ ժամանակին համընթաց են քայլում և անում են հնարավոր ամեն ինչ մրցակցուհիների բազմությունից շահեկանորեն առանձնանալու համար:

Մոնիկա Բելուչին, Քիմ Քարդաշյանը, Բրիջիտ Բարդոն գեղեցիկ են ցանկացած տարիքում: Այս նշանի տակ ծնված կանայք շատ են սիրում սիրախաղ և բազմազանություն: Կշեռք կանայք փաստացի հետաքրքրվում են ոչ տղամարդով որպես այդպիսին: Նրանք պարզապես ուզում են, որ իրենցով հիանան:

2-րդ տեղ՝ Ջրհոս: Այս կանայք մեծ պահանջներ ունեն, որոնք չեն փորձում նվազեցնել և պնդում են, որ սիրելին իրենց, ինչպես հարկն է, վերաբերվի: Նա զգայուն և շատ խելացի է: Սիրում է երեկույթներ, իրեն թագուհի է զգում հասարակության մեջ և միշտ պատրաստ է վերջին պահին ընդունել նրա հրավերը, ով իրեն դուր է գալիս:

Նա չի կարողանում ստել, քանի որ չի ուզում ստախոս լինել: Այս կանանց անկանխատեսելիությունը նրանց հետ շփումը դարձնում է հետաքրքիր: Հմայիչ և համեստ Ջրհոսը կարող է զրուցակցին ցնցել կրքերի առատությամբ՝ ստիպելով շփոթվել նույնիսկ իրենց կնոջ հոգեբանության գիտակ համարող տղամարդկանց: Այս կանայք

վարվում են այնպես, ինչպես ուզում են՝ ոչ մի պայմանականություն հաշվի չառնելով: Նրա վարքը շրջապատողների համար մեծ հանելուկ է մնում: Նա սիրում է գեղեցիկ իրեր, նաև մարդու մարմին: Ջրհոս կինը մասնակցում է իր կողակցի կյանքին: Իսկ դա շատ է դուր գալիս տղամարդկանց. այդ դեպքում նրանք իրենց պետքական են զգում:

1-ին տեղ՝ Կույս՝ Նա շատ հուզական է, բայց կարողանում է վերահսկել իր զգացմունքները: Նրա ներքին ձգտումները գրեթե միշտ գաղտնի են մնում: Նա լուրջ և արժանապատիվ է: Հանելուկ կին է: Կարող է լինել առատաձեռն, համբերատար և բարի, բայց միաժամանակ մնում է նպատակասլաց, սառը և միշտ ենթարկվում է

բանականությանը, ոչ թե սրտին: Նա գիտի՝ տղամարդն ինչ է ուզում: Հրաշալի վերլուծաբան է: Նրա նպատակները գործնական և իրական են ճիշտ մոտեցման դեպքում: Նա սովորաբար ուշ է ամուսնանում և հաճախ հաշվարկով:

Բայց հաճախ տղամարդիկ նրա մեջ հրեշտակ են տեսնում: Նա հրաշալի տանտիրուհի և մայր է, հետաքրքիր ուղեկից ամուսնու համար: Սեքսը նրան ավելի շուտ հետաքրքրում է սերնդի շարունակության տեսանկյունից, քան հաճույքի: Որպես կանոն՝ նա շատ մեծ տարիքում էլ լավ տեսք է ունենում: Նրա միակ թերությունը քննադատությունը չընդունելն է:

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: