Մթերքներ, որոնցից ամռանը պետք է հրաժարվել ելնելով հետևյալից․․․

Շոգ եղանակին մարդու օրգանիզմը հեշտությամբ կարող է ջրազրկվել, ինչը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների: Դրանից խուսափելու համար ամռանը խորհուրդ է տրվում շատ ջուր խմել, ինչպես նաեւ խուսափել միզամուղ ազդեցություն ունեցող մթերքներից:

1․Սուրճ եւ թեյ
Սուրճը եւ թեյը նպաստում են օրգանիզմից ջրի դուրս գալուն եւ նվազեցնում են արյան ճնշումը: Հետեւաբար, խորհուրդ է տրվում ամռանը զգույշ լինել այս ըմպելիքների հետ:

2․Ալկոհոլ
Շոգ եղանակին ալկոհոլի չափազանց մեծ օգտագործումը եւս կարող է հանգեցնել ջրազրկման: Ավելին, ալկոհոլի պատճառով լյարդը ծանրաբեռնվում է, ինչը բացասաբար է անդրադառնում ընդհանուր վիճակի վրա:

3․Զիրա, արտիճուկ եւ ծնեբեկ
Որոշ բանջարեղեններ, այդ թվում` զիրան, արտիճուկը եւ ծնեբեկը, նույնպես միզամուղ են: Օրինակ՝ ծնեբեկի ամինաթթուները համարվում են բնական միզամուղ միջոցներ եւ նվազեցնում են ջրի քանակը օրգանիզմում: Նման ամինաթթուներ պարունակվում են նաեւ այլ մթերքներում, ինչպիսիք են սոխը, սխտորը, բուլղարական պղպեղը, արտիճուկը եւ զիրան:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: