Ինչպե՞ս ճիշտ բուժել քերծվածքները տնային պայմաններում

Ինչպե՞ս ճիշտ բուժել քերծվածքները տնային պայմաններում

Սովորաբար քերծվածքները սպառնալիք չեն ներկայացնում մարդու կյանքի եւ առողջության համար, սակայն շատ կարեւոր է դրանք ճիշտ մշակել՝ վարակից խուսափելու եւ արագ ապաքինման պայմաններ ապահովելու համար:

Ինչպե՞ս դրանք ճիշտ մշակել:

Ահա թե ինչ են խորհուրդ տալիս Մեյո կլինիկայի բժիշկները ծնկի քերծվածքի դեպքում.

Մինչեւ քերծվածքը մշակելը պարտադիր է ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով եւ օճառով: Ցանկալի է նաեւ մշակել հակասեպտիկով` վերքի մեջ վարակի թափանցումը կանխելու համար: Զգուշորեն լվացեք մաշկի վնասված հատվածը հոսող տաք ջրի տակ` կեղտը հեռացնելու համար: Սակայն խուսափեք մաշկը տրորելուց,

որպեսզի մաշկը էլ ավելի չվնասեք: Քերծվածքին հակասեպտիկով քսուքի բարակ շերտ քսեք, օրինակ`բետադին: Այն կօգնի կանխել վարակի թափանցումը եւ բազմացումը: Ավելի լավ է չօգտագործել յոդ: Այն կարող է մաշկի այրվածքներ առաջացնել եւ պետք է օգտագործվի միայն շատ թեթեւ եւ մակերեսային քերծվածքների դեպքում:

Վերքը ծածկեք մաքուր վիրակապով, օրինակ՝ թանզիվով: Այն կօգնի մաքուր պահել քերծվածքի հատվածը եւ խուսափել լրացուցիչ վնասվածքներից: Փոխեք վիրակապը օրական առնվազն մեկ անգամ: Այն անհրաժեշտ է փոխել նաեւ թրջվելու եւ կեղտոտվելու դեպքում: Ոչ մի դեպքում մի պոկեք վերքը: Դրանք ձեւավորվում են

լերդացած արյունից եւ մաշկի մահացած մասնիկներից՝ վնասված հատվածը վարակից պաշտպանելու համար: Դրանք աստիճանաբար ինքնուրույն կշերտավորվեն:

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: