7 իր, որոնք երբեք դուրս չեն գա նորաձեւությունից

7 իր, որոնք երբեք դուրս չեն գա նորաձեւությունից

Եթե ցանկանում եք լինել նորաձեւ, բայց հարմար չէ շատ գումարներ ծախսել աքսեսուարների վրա, միշտ էլ կարելի է գտնել այնպիսի տարբերակներ, որոնք ոչ միայն տվյալ սեզոնին, այլեւ միշտ են արդիական նորաձեւության մեջ: Իսկ նման աքսեսուարները, հավատացեք, շատ են: Ներկայացնում ենք դրանցից մի քանի օրինակ:

Փոքրիկ սեւ պայուսակ

Երկար բռնակներով փոքրիկ սեւ պայուսաները միշտ էլ նորաձեւ տարբերակ են՝ ինչպես ամենօրյա զբոսանքների, այնպես էլ՝ երեկույթների գնալու համար:

Կաշվե գոտի

Կաշվե գոտիները կարող են ամբողջությամբ փոխակերպել ձեզ՝ ձեր տեսքը դարձնելով պարզից ավելի գործնական: Համադրեք դրանք անգամ շորտերի հետ, եւ հանգիստ կարող եք գնալ աշխատավայր, կամ էլ՝ գործնական հանդիպման:

Ոսկյա բարակ վզնոց

Բարակ շղթան միշտ էլ կարող եք համադրել հետաքրքիր կախազարդի հետ՝ մի բանի, որը ձեզ համար կարեւոր խոհրդանիշ ունի: Այն նրբագեղ տեսք է հաղորդում ձեր պարանոցին, եւ կարող եք կրել, ինչպես առօրյա կերպարների հետ, այնպես էլ՝ միջոցառումների գնալիս:

Մարգարիտներ

Մարգարտե վզնոցները սազում են, գրեթե, ցանկացած ոճի հետ եւ որ ամենակարեւորն է՝ ժամանակը նրանց դեմ անզոր է: Դուք շատ հեշտությամբ կարող եք կրել ձեր տատիկից նվեր ստացած մարգարիտները, նույն հաջողությամբ էլ՝ ձեր այսօրվա մարգարտյա վզնոցները խնամքով պահել՝ դրանք հետագայում ձեր թոռնուհիներին նվիրելու համար:

Շղթայով ժամացույց

Չնայած ժամն իմանալու համար այսօր պարտադիր չէ, որ մոտդ ժամացույց ունենաս, բայց սա այն աքսեսուարն է, որը, թերեւս, հավերժ կմնա նորաձեւության մեջ: Բոլոր ժամանակներում էլ արդիկական է կրել շղթայով ժամացույցներ՝ արծաթագույն կամ ոսգեգույն երանգների:

Գունավոր պրինտներով շալեր

Եթե կարծում եք՝ ձեր տեսքը ձանձրալի է միապաղաղ գույների պատճառով, ապա կերպարն ամբողջացրեք նկարազարդված շալերով, որոնք միշտ էլ հետաքրքրություն են հաղորդում կերպարին:

Մարմնագույն բարձրակրունկներ

Բարձրակրունկ կոշիկներն, առհասարակ, ժամանակ չճանաչող նորաձեւության նմուշներ են, հատկապես, երբ դրանք մարմնագույն են, քանի որ այս երանգը համադրվում բոլոր գույների հետ:

(Visited 46 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: