Նոր Որոշում, Նիկոլը Զինվում է Բանակը և փոխում Բանակում ամեն ինչ

Նոր Որոշում, Նիկոլը Զինվում է Բանակը և փոխում Բանակում ամեն ինչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գաղափարը, թե պետք է մտածել ժամկետային զինծառայության ժամկետը էականորեն կրճատել, օրինակ՝ պետք է 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն լինի, խնդրահարույց է, անընդունելի և լի է բացասական հետևանքներով ու հեռանկարային չէ, կարծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ընդգծելով՝ 2 տարին հենց այնպես չի սահմանվել՝ ռազմական հմտություններ ձեռք բերելու համար 3 ամիսը բավարար չէ։

«Մեր տարածաշրջանում և ընդհանրապես այս ժամանակաշրջանում մենք չպետք է բանակի նման կառուցվածքային փոփոխություններ անենք: Մենք պետք է շեշտը դնենք ոչ թե ծառայության կամ մարդկային ուժի վրա, այլ շեշտը պետք է դնենք սպառազինության, ռազմաարդյունաբերության, մեր զինանոցի

վերազինման վրա, այլ ոչ թե ծառայել-չծառայել, ժամկետների և այլն, դրանք հարցի լուծում չեն։ Այսօր մենք փոխանակ դասեր քաղենք և ավելի խորացնենք ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, անում ենք հակառակը՝ սկսում ենք ավելի մակերեսային գնալ», — ասաց Հովհաննիսյանը:

«Տարբեր գաղափարներ կան, կքննարկենք: Օրինակ՝ կա գաղափար, որ պետք է լինի ասենք 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները, բոլորը այդ մարտական նվազագույն հմտություններիn տիրապետեն, և պրոֆեսիոնալ բանակ մենք պետք է ունենանք: Այո, երբ որ զինվորը զինվոր է պրոֆեսիոնալ, ինքը ուրիշ գործով չի զբաղվում», — հայտարարել է վարչապետը:

Պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները խոսում են Զինված ուժերում բարեփոխումների մասին՝ այդպես էլ չբացահայտելով, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են լինելու։ Իշխող «Իմ քայլի» պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց՝ այն, որ պետք է վերանայվեն զինծառայության նորմերը, միանշանակ է, պետք է մաքսիմում խտացված ծառայություն լինի։

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր բանակը այդ տարիների ծառայությունը, որ իրականացնում են, պարապուրդ լինի կամ արդյունավետ չլինի, պետք է մաքսիմում խտացված ծառայություն լինի, զինվորը պետք է ընդհանրապես ժամանակ չունենա, նա պետք է իր ամբողջ ծառայությունը անցկացնի ուսուցման մեջ», — նշեց Խաչատրյանը:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը քարոզարշավի տրամաբանության մեջ է, որպեսզի հոգեբանական ծանր վիճակում գտնվող ծնողների ականջին հաճելի լինի. «Լսեն և ասեն՝ այ մենք կգնանք կընտրենք, որովհետև մեզ էսպիսի բան են խոսք տվել, այսինքն սա ես ավելի շատ դիտարկում եմ

քարոզարշավի շրջանակներում։ Սա մասնագիտական մոտեցում չէ, սա շատ խնդրահարույց է, նույնիսկ կարող եմ ասել, որ մոտակա ժամանակաշրջանում բանակի կործանման, հետևապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խնդիր է սրանով արդեն դրվում»

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: