Ի՞նչ հիվանդության մասին կարող է վկայել ձեռքի թմրելը

Ի՞նչ հիվանդության մասին կարող է վկայել ձեռքի թմրելը

Ցրված սկլերոզը քրոնիկ հիվանդություն է, որն ախտահարում է մարդու նյարդային համակարգը: Տարբեր մարդկանց մոտ հիվանդությունը կարող է տարբեր կերպ դրսեւորվել, նաեւ՝ ախտանիշների արտահայտվածությունը կարող է տարբերվել:

Ըստ մասնագետների, երբեմն ցրված սկլերոզի դեպքում մարդիկ ձեռքում ծակոց են զգում, որը կարող է աննշան անհարմարություն պատճառել կամ դժվարացնել սովորական գործողությունները, օրինակ՝ որեւէ առարկա պահելը: Ինչպես նաեւ որոշ գործողություններ կատարելիս կարող է ցավ առաջանալ:

Մեյոյի կլինիկայի մասնագետների տվյալներով՝ այս ախտանիշները այն բանի հետեւանքն են, որ իմունային համակարգը գրոհում է նյարդերի պաշտպանիչ թաղանթները, ինչը հանգեցնում է ուղեղի եւ մարմնի այլ մասերի միջեւ կապի խնդիրների: Թմրության եւ ծակոցի տեւողությունն ու արտահայտվածությունը կախված են վնասման աստիճանից:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: